Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 8 նոյեմբերի 2013

«Անունը կա, ամանում՝ չկա»

Եթե «Ժողովուրդ» անունն է կրում, ապա իրավունք ունի ժողովրդի անունից խոսելու. այս մոլորությունը բնորոշ է նույնանուն թերթին: Եվ ահա հարցազրույց-ահաբեկության հերթական «թիրախը» Արցախի թեմի առաջնորդն է: Ինչո՞ւ է Երևան եկել, ո՞րն էր ՀՀ նախագահի հետ հանդիպման նպատակը (նույնիսկ ճարտարախոս Սրբազանը հազիվ է հասցնում ասել, որ նախագահի հետ հանդիպում չի ունեցել), դուք քննարկել եք «Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու» հարցը («Ծիծաղելի բաներ եք ասում», - հուսահատ առարկում է Սրբազանը): «Ժողովուրդն» անդրդվելի է. «Ներկայումս ժողովուրդն իր հավատը կորցրել է հայ եկեղեցու, հոգևորականի նկատմամբ», Հակոբ Պարոնյանի հերոսների հանգույն վրա է տալիս թերթը: Եվ հետո՝ «…որքանո՞վ է ժողովրդի հավատքի ամրապնդմանն ու հոգևորականի հանդեպ ակնածանքին նպաստում որոշ արքեպիսկոպոսների շվայտ վարքուբարքը…», հոգևորականին բառախեղդ է անում «Ժողովուրդը»՝ իսպառ հողին հավասարեցնելով մամուլի միջոցների հանդեպ ժողովրդի տածած ակնածանքը: «Ձեր կարծիքով աթեիստը հա՞յ է, դուք դրական եք գնահատել Զորի Բալայանի աղմկահարույց նամակը, որտեղ նա առաջարկում էր ԼՂՀ-ն ՌԴ կազմում ընդգրկել»: «Զորի Բալայանը կյանքում այդպիսի միտք չի ունեցել», - ասում է Սրբազանը: Բավական է, կասի ընթերցողը և միանգամայն իրավացի կլինի…
«Առավոտը» խորհրդանշական է համարում Պուտինի՝ Հայաստան այցելելու օրը՝ դեկտեմբերի 2-ը: Մաքսային միության թեման աշխուժացրել է աբխազական («Իրավունք», «ՌԱ») և նույնիսկ թուրքական («Ժողովուրդ») երկաթուղիները բացելու հնարավորության հարցը: «Իրատես դե ֆակտոն» վերապատմում է ուկրաինական թերթերից մեկին վարչապետի տված հարցազրույցը՝ «Լեռնային Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի»: Մաքսային միությունը շարունակում է մնալ «ՌԱ»-ի, «Հրապարակի», «Դելովոյ էքսպրեսի», «ՀՀ»-ի և «ՀԱ»-ի որոշ նյութերի առանցքում:
«Ժամանակը» «Բյուջե 2014»-ի անդրադարձում փոխանցել է ԲՀԿ-ական խորհրդարանական Միքայել Մելքումյանի տեսակետը, թե այն «էականորեն տարբերվում է նախորդ տարիների բյուջեների եկամտային և ծախսային տրամաբանությունից», և «բյուջեով փորձ է արվում շտկել առևտրի պայմանների վատացումը, տնտեսական աճի դանդաղումը»: «Իրատես դե ֆակտոն» կանխատեսել է, թե խորհրդարանում նոյեմբերի 11-ին «քաղաքական կրքերը կրկին կբորբոքվեն», այնպես որ «Բյուջեի կռիվն առջևում է»:
Ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի հետ: «Հայացքը» գրել է, թե իբր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բարձրավոլտ ենթակայանների աշխատակիցների զգալի մասը «կրճատվել և դուրս է մնացել աշխատանքից» («Աշխատավարձը բարձրացնելու փոխարեն ազատում են աշխատանքից»), «Ժամանակը»՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի շուրջ զրուցել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ («Անորակ մարդն անորակ է աշխատելու, աշխատավարձն այստեղ կապ չունի»), մի այլ հոդվածում էլ անդրադարձել նախկին ավտոդողերի գործարանի աշխատակիցների՝ անաշխատունակության թոշակները վճարելու պահանջին:
«Դելովոյ էքսպրեսը» սկսել է տոնել հայկական արժույթի 20-ամյակը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ