Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 5 նոյեմբերի 2013

Հայի վերջին խելքը

Արծվիկ Մինասյանը «168 ժամին» բացատրում է, թե ՀՅԴ-ն ինչու չի կարող կառավարության հետ «այս պահին» կոալիցիա կազմել. քանի որ չի կարող կիսել այն պատասխանատվությունը, որ «իրենց վարած քաղաքականության արդյունքում կա»։ Այ, երբ «գործող իշխանությունը խելքի կգա, այդ ժամանակ կարելի կլինի քննարկել համատեղ աշխատանքը, արդարացված կլինի պորտֆել վերցնելը»։ Մինչ այդ ԱԺ-ի հանձնաժողովներում ավարտվել է 2014թ. բյուջեի նախագծի համատեղ քննարկումը. «Ծախսեր և եկամուտներ» («ՀՀ»), «ՀԴՄ-ները դարձել են քաղաքական գործիք» («Առավոտ»), «2014թ. սոցիալական հատված. տնտեսման ռեժիմը չեղյալ է հայտարարվում» («Գոլոս Արմենիի»), «Հարկային գերատեսչությունը խոստանում է «կրնկակոխ հետևել» խոշոր բիզնեսին» («Նովոյե վրեմյա»), «Հարցերը համառ են, պատասխանները՝ մշուշոտ» («ՀԱ»), «Ով է փչացրել շինարարության ոլորտի ցուցանիշները» («168 ժամ»), «Ազգային ժողովի թանկարժեք ծախսերը» («Ժամանակ»)։
Մամուլում քիչ չեն տարբեր ատյաններ հասցեագրված նամակները։ Իրենց ստացած էլիտար սերմացուն անորակ է եղել, պնդում են Վարդենիսի շրջանի մի խումբ հողագործներ («Ժողովուրդ»)։ Եղեգնաձորի բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցների՝ վարչապետին ուղղած և առողջապահության նախարարություն վերահասցեագրված նամակը ոչ մի կերպ «չի հայտնաբերվում» («ՀԺ»)։ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին է դիմել «հրաշքով ողջ մնացած գործազուրկ, 18 հազար ստացող» Ազատը, ով շարունակում է քննադատել կառավարությանը։ Սույն նպաստը վերացնելու որոշումը սխալ է համարում «Գոլոս Արմենիին»՝ «Գոտին՝ աղետի և անգործության ֆոնի վրա»։
Հայաստան բջջային կապի չորրորդ օպերատորի մուտքը բնավ դուր չի եկել «Ժողովուրդին» և «Ժամանակին»։ «ՀԺ»-ն առաջարկում է հետաձգել կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր ներդրումը 2014-ից։
«Առավոտը» փոխանցել է գազի սակագնի վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին էներգետիկայի նախարարի պատասխանը, ըստ որի այն «սուբսիդավորելու է ռուսական կողմը»։ «Ժամանակը» «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարի մեկնաբանությունը, թե «Մաքսային միություն մտնելու որոշում Հայաստանը կայացրել է գազի գնի պատճառով», որակել է «սենսացիոն հայտարարություն» («30 տոկոսի տրագիկոմեդիան»)։ «Հայոց աշխարհի» «Շաբաթօրյա էներգամատակարարման կոլապսի արձագանքը» նշանառության տակ է առել Արմեն Մովսիսյանի տեսակետը՝ «արտառոց ոչինչ տեղի չի ունեցել», ինչին արձագանքել է նաև «Ժողովուրդը»՝ «Անարտառոց»։ Գազի և էլեկտրաէներգիայի թեման արծարծել են նաև «Հրապարակը» («Էներգետիկայի նախարարը մեկնել է Իրան») և «Իրավունքը», որը ի մասնավորի ներկայացրել է ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի վերաբերմունքը՝ «Ես շատ վատ եմ զգում, որ թե՛ գազը, թե՛ էլեկտրաէներգիան թանկացել են»։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ