Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 26 հոկտեմբերի 2013

Սարկազմի ճիրաններում

Սարկազմը միշտ էլ զարդարել է մեր լրատվամիջոցների մասնագիտական զինանոցը, բայց այսօր ուրիշ է… Դատեք ինքներդ: «ՀԺ»-ի դիտարկմամբ երկրում հռչակված բաց երկնքի քաղաքականությունը միակ ուրախալի լուրն է, քանի որ «տոմսերը կէժանանան ու բոլորս «կթռնենք» մեր հայրենիքից»: «Ժամանակն» էլ, հավաստելով, որ Հայաստանի անկախությունը Մաքսային միության նախադռանը արդեն իսկ վտանգված է, բնական է համարում ԱԳՆ շենքը հյուրանոցի վերածելու գաղափարը և առաջարկում ԱԳ նախարարին էլ «հանգիստ նշանակել հյուրանոցի ադմինիստրատոր կամ դռնապան», քանի որ նրա գործառույթը կիրականացնի Մաքսային միությունը: Նշված թերթերից հետ չի մնում «Հրապարակը». «եթե արտագաղթի տեմպն այսպես «բարեհաջող» շարունակվի, … շուտով, շատ շուտով Հայաստանում այլևս գործազրկություն չի լինի»: Արձանագրելով, որ «Հայաստանի մեկ պաշտոնյան ժողովրդի վրա ավելի թանկ է նստում, քան մի քանի հարյուր գործազուրկը», «168 ժամը» գործազրկության նպաստի վերացման առաջարկը մեկնաբանում է իբրև գործազուրկներին «սոված գործազուրկների» վերածելու մղում:
Սարկազմի շնորհը չի շրջանցել նաև ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանին, ով բավարարել է միանգամից երկու թերթի հետաքրքրասիրությունը: «Ժողովուրդին» նա ասել է, որ երկրի կործանման պատճառներից է այն, որ «մեր համակարգում մարդ կարող է բիզնեսով զբաղվել կամ բիզնես ունենալ այն դեպքում, երբ բարեկամախնամիական կապեր ունի իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ», իսկ «Ժամանակի» այն հարցին, թե «ի վերջո» չկա՞ մի հարց, որ ի զորու լինի լուծել եկող տարվա բյուջեն, պատասխանել է՝ «Ոչ մի: Եթե ուշադիր նայեք, բյուջեում ոչ մի առանձնահատկություն չկա, ոչ մի նորություն չկա, որևէ հավակնոտ ծրագիր չկա»:
Մթնոլորտում դեռևս թևածում է ՏՏ նախարարության ստեղծման գաղափարը: Այն իրականացնելու կոչ է անում «Համակարգչային ուսուցողական խաղեր» նախագծի ղեկավար Տիգրան Սարգսյանը («168 ժամ»):
Երկրում էլեկտրոնային առևտրի կայացման հնարավորությունն է քննարկում «Գոլոս Արմենիին»: Այս թերթը Հայաստան-Մաքսային միություն հարաբերությունների համատեքստում քննության է առնում գործող վարչապետի հնարավոր պաշտոնանկության հարցը, որի վերաբերյալ վերջին տարիներս «դատողություն չի արել միայն ծույլ մարդը»: Եզրակացությունը հետևյալն է. «Տիգրան Սարգսյանը ղեկավարում է մի գործընթաց, որից առավելապես կախված է երկրի տնտեսական և քաղաքական ապագան, և այս հանգամանքը պերճախոս վկայությունն է այն բանի, որ նախագահն առաջվա պես վստահում է նրան»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ