Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 22 հոկտեմբերի 2013

Բյուջեի քննարկման նախօրյակին

Եթե «Ժողովուրդի» «լավատեղյակ աղբյուրները» չլինեին, ընթերցողն, անկասկած, չէր իմանա, թե ինչու է վարչապետն «այս օրերին շատ մտահոգված»։ Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ «հատկապես դժգոհ են» 2014թ. պետբյուջեի սոցիալական փաթեթից, ինչպես նաև պատրաստվում են «սուր քննադատության ենթարկել կառավարությանը» խոստացված 7 տոկոս տնտեսական աճը չապահովելու համար։ Իբր՝ սրանով է պայմանավորված եղել անցած շաբաթ ՀՀԿ-ում տեղի ունեցած խորհրդակցությունը, որն հրավիրել էր վարչապետը։ Նույնիսկ խմբակցության անդամի պարզաբանումը, թե դա ընթացիկ մասնագիտական քննարկում էր և ոչ թե «ներկուսակցական կոնֆլիկտ», չի կարողացել փարատել թերթի «մտահոգությունը»։ Այս թերթը նաև հավանություն չի տվել երկրի նախագահի կարգադրությամբ Սևանա լճի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ստեղծմանը՝ դրա փոխարեն առաջարկելով պաշտոնանկ անել աշխատանքը «ձախողած» բնապահպանության նախարարին։
«Գոլոս Արմենիին» բացառիկ հարցազրույց է արել օրերս Երևանում գտնվող Եվգենի Կասպերսկու հետ, որը ներկայացրել է հայ գործընկերների մասնակցությամբ իրականացվող ծրագրերը։ Թերթը տեղեկացրել է, որ լրիվ կանգ է առել Վանաձորի քիմիական համալիրը. «Ուզում էին կարբամիդ թողարկել, զրկվեցին նաև կորունդից»։
«168 ժամը» անդրադարձել է օրերս կայացած Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովին, ի մասնավորի կարևորելով համաժողովին «skype-ով միացած» աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլու՝ Հայաստանի տնտեսական զարգացման ու հեռանկարների վերաբերյալ գնահատականները։ «Հայկական ժամանակը» արձագանքել է «Policy Forum Armenia» վերլուծական կենտրոնի «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ զեկույցին («Կոռուպցիան քայքայում է Հայաստանը») և 2013-ի առաջին 9 ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ԱՎԾ երեկվա հրապարակմանը՝ հայտարարելով, թե իբր «ցուցանիշների վատթարացումը այլևս հստակ միտում է և ոչ թե ժամանակավոր երևույթ» («Այդ քաղցր բառը՝ ստագնացիա»)։ Տնտեսական աճի թեման հետաքրքրել է նաև «Հայոց աշխարհին», որը նշել է, որ «Տնտեսական ակտիվության մակարդակը համառորեն իջնում է», «Ժամանակին»՝ հանձինս «Տնտեսական աճը դանդաղում է ներքին գործոնների պատճառով» հոդվածի, և «Իրավունքին», որը պարզապես հայտարարել է, թե «Վիճակագրական ցուցանիշները խոսում են աղքատության խորացման մասին»։ «Ազգը» նախ ներկայացրել է, թե «Ովքե՞ր և ինչո՞ւ են 300 հազարից 1 մլն դրամ կենսաթոշակ ստանում Հայաստանում, երբ միջին կենսաթոշակը երկրում 30 հազար դրամ է», ապա առաջարկել վերացնել «կենսաթոշակառուների արհեստական և չհիմնավորված բաժանումը»։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ