Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 18 հոկտեմբերի 2013

Ասպարեզում են նախարարները-2

«Ժամանակը» զրուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ. գլխավոր թեման գնաճն է և տնտեսության աճը: «Ժողովուրդը» փոխանցում է իր ընթերցողների դժգոհությունը Երևանի քաղաքապետարանի N 19 և N 2 բուժմիավորման պոլիկլինիկաներից և մեղադրում առողջապահության նախարարին: «Հրապարակը» արձագանքում է մի երիտասարդի ինքնասպանությունը կանխած ԱԻ նախարարի հետագա քայլերին. նախարարը հնարավոր ինքնասպանին աշխատանքի է ընդունելու: Նույն թերթը, նկարագրելով ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի` կառավարության երեկվա նիստում ներկայացրած հարցը, որի քննարկմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարը, եզրակացնում է. «Նարեկ Սարգսյանի երազանքը ձախողվեց»:
Վարչապետի աշխատանքային օրացույցի որոշ մանրամասներին են անդրադառնում «Հայացքը», «Ժողովուրդը» և «Հրապարակը», իսկ կառավարության նիստի օրակարգի հարցերին` «Հրապարակը», «Հայացքը», «ՌԱ»-ն, «ՀԺ»-ն և «Ազգը»: «ՀՀ»-ն, մասնավորապես անդրադարձել է կառավարության երեկվա որոշումներից մեկին` «Արտահանման հետ կապված ռիսկերը ստանձնող կա. դրա համար գործադիրը ապահովագրական կազմակերպություն է ստեղծում»:
«Իրավունքը» շարունակում է եկող տարվա պետբյուջեի քննարկումը` արծարծելով այն հարցը, թե «Ի՞նչ է գալիք տարի պետբյուջեն տալու էկոնոմիկային»:
«Հայոց աշխարհը» ներկայացրել է, թե ըստ քաղաքագետ Խաչիկ Գալստյանի «Ինչ հեռանկար է սպասվում Հայաստանին Մաքսային միությունում», արձագանքել ձվի շուկայում առկա վիճակին («Որտեղ փնտրել ձվի թանկացման պատճառները»), նաև փոխանցել երեկ լրագրողների հետ հանդիպման հրավիրված «Քարակերտ» գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի տեսակետները ոչ մետաղական հանքանյութերի մշակման չօգտագործվող հնարավորությունների մասին` «Հայաստանի հնարավոր բրենդը դեռ մնում է թաղված»:
«Ժամանակը» մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանի տնտեսական կախվածությունը տրանսֆերտներից մեծանում է, ինչը երկրի տնտեսությունը դարձնում է խոցելի» («Տրանսֆերտների ծավալով աշխարհում 6-րդ ենք»):

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ