Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2013

Նամակագրության ժանրը նորաձև է

Ճանաչված հրապարակախոսի նամակի արձագանքը վկայում է, որ համապատասխան փիարի դեպքում ժանրը կարող է հույժ նորաձև դառնալ, մանավանդ, որ երկրի բնակչության մեծամասնությունը գերադասում է գրել (օրինակ` սոցցանցերում), քան գիրք կարդալ:
Ինչ վերաբերում է հայտնի նամակի ստեղծման մանրամասներին, ապա դրանց տիրապետում է «Ժողովուրդը». թերթը տեսել է, թե ինչպես նամակը գրելուց մի քանի օր առաջ, «անցած հինգշաբթի օրը` կառավարության նիստից անմիջապես հետո, հեղինակը մտել է կառավարության շենք»: Այս փաստը բավական է պնդելու համար, որ «նամակի հետևում իրականում կանգնած են ՀՀ իշխանությունները»: «Ժողովուրդն» այս անգամ կորցրել է իր ինքնատիպությունը, որովհետև դեռ անցած շաբաթ օրից սկսած նման կարծիք են հայտնել անթիվ-անհամար ԶԼՄ-ներ: Չի արդարացել նաև թերթի սպասումը` տեսնելու, թե ինչպես են մեր իրավապահները իրենց ցանցը գցում պետական միջոցների թալանով զբաղված «շնաձկներին», ինչի խոստման տարին վաղուց է լրացել:
«ՀՀ»-ն և «ՀԺ»-ն դրվագներ են ներկայացրել, թե երեկ ինչպես է նշվել ՀՀ ԳԱ ակադեմիայի հիմնադրման 70-րդ տարեդարձը: «Ազգը» անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ՀԲ-ի կանխատեսումներին: «Ժողովուրդը» տնտեսական աճի նվազման պատճառների շուրջ զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ («Կառավարությունը կանխագուշակությա՞մբ է զբաղված»), մի այլ հրապարակման մեջ էլ հայտարարել, թե իբր «Կառավարությունը խոչընդոտում է դեղարտադրությունը»` հանձինս մի որոշման, որը դեղ արտադրող ընկերություններին առաջադրում է ունենալ «Ջի-Էմ-Փի» սերտիֆիկատ` «համապատասխանեցված Եվրամիությունում գործող պահանջներին»: «Ժամանակին» հետաքրքրել է, թե 2014 թ. հուլիսի 1-ից «որքան կբարձրանա սովորական պաշտոնյաների աշխատավարձը», «Իրավունքը» հավելել է, թե «ՀՀ ԿԲ-ում գալիք տարի կստանան 515 հազար դրամ միջին աշխատավարձ», «Հայոց աշխարհը»` մտահոգություն հայտնել, թե «Կենսաթոշակները շատ դանդաղ են բարձրանում»:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ