Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 հոկտեմբերի 2013

Ներմուծման և արտահանման տարբերությունը

«Հրապարակը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի մանրամասներին անդրադարձում տարօրինակ «բացահայտում» է արձանագրել. ՄՄ-ը միանալու գործընթացներում «ակնհայտ է՝… ոչ թե անդամակցության նախապատրաստություն են քննարկում, այլ համագործակցության ընդլայնման հարցեր» («Հայաստանի խոսքերը և գործերը»): «Ժողովուրդը» հավելել է «իր աղբյուրների վկայությունը», թե «վարչապետի մոսկովյան այցի «նպատակը եղել է ՌԴ-ից հերթական անգամ գումար՝ վարկային միջոցներ խնդրելը», «Ժամանակը» «որոշել», որ «ՄՄ մտնելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող ապրանքները կթանկանան, և կդժվարանա մեր արտահանումը ՌԴ»:
«Հայկական ժամանակը» կառավարության վերջին նիստում բուհերի խորհուրդներից պաշտոնատար անձանց դուրս գալու վերաբերյալ վարչապետի դիտարկման պարզաբանման նպատակով զրուցել է ԿԳ նախագահի հետ՝ «չմոռանալով գումարել» նաև «սեփական մեկնությունները», ըստ որոնց «բոլոր խոշոր բուհերը… տարիներ շարունակ… իշխանությունների մշտարթուն վերահսկողության ներքո են» եղել և այլն: Մի այլ հրապարակման մեջ թերթը գրել է, թե իբր հաջորդ տարվա համար նախատեսած կառավարության «լրացուցիչ հարկերը կհավաքագրվեն հիմնականում փոքր ու միջին ծառայություններից»: «168 ժամը» փորձել է «վերծանել» ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով պետբյուջեի՝ հավելուրդով կատարման «գաղտնիքը» և եզրակացրել, թե իբր տեղի է ունեցել «գնաճի զսպում՝ ի հաշիվ տնտեսական աճի և տնտեսական ակտիվության» («Ինչու է կառավարությունը «փչացնում» տնտեսական աճի ցուցանիշը»): «Առավոտում» «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկել է «եվրաբոնդերից հետագայում ստացված գումարների մի մասը… ուղղել Երևան ՀԷԿ-ի 2րդ բլոկի կառուցմանը»: «Ժամանակը» փոխանցել է «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ ՄԻ պաշտպանի և Հանրային խորհրդի անդամների տեսակետները («դեմ են Հրայր Թովմասյանի նախագծին»):

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ