Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 10 հոկտեմբերի 2013

Տեսակետների խաչմերուկ

«Հայոց աշխարհը» կարևորել է պետական ծառայողների աշխատավարձերի միասնական համակարգի ներդրման կառավարության նախաձեռնության վերաբերյալ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների գնահատականները՝ «Մարդկանց պետք է ապահովել արժանավայել աշխատավարձով» և «Աշխատավարձը երբեք շատ չի լինում»: Աշխատավարձի բարձրացման թեման արծարծել են նաև «168 ժամը» («նախագահի 150 հազար դրամը») և «Ազգը», որը ներկայացրել է հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց «նոր աշխատավարձերի սանդղակը»:
«Հայկական ժամանակը» այս տարվա առաջին ութ ամիսների բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների նախարարության երեկվա հրապարակած տեղեկատվությանը («Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով») անդրադարձել է «Թաքնված սեկվեստոր» հոդվածում և հայտարարել, թե 2013թ. բյուջեով նախատեսված «որոշակի ծախսեր… չեն կատարվել»: «Հայոց աշխարհը» «վերջին շրջանում սպառողական ապրանքների որոշ շուկաներում» նկատել է «գների թանկացման ակտիվացում» ու հավելել, թե ՏՄՊՊ հանձնաժողովի «գործունեությունն այս տարի ակնհայտորեն պասիվացել է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը փոխանցել է «եվրոբոնդեր» թողարկելու և միջազգային շուկայում տեղաբաշխելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի տեսակետները («Արտոնյալ վարկերն այլևս անցյալ են»): «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության նախագիծը «Հրապարակը» որակել է «Բյուջեն լցնելու նոր աղբյուր», «Առավոտը» «գուշակել» է, թե դա «փաստաբանները չեն հանդուրժի» («Իրավապաշտպան գործունեությունը՝ շքեղությո՞ւն»), «Հայոց աշխարհը»՝ հայտարարել, թե «փաստաբանական պալատի անդամների և Արդարադատության նախարարի… միջև հակամարտություն է սկսվում»:
«Առավոտի» հետ «բացառիկ հարցազրույցում» ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «հավակնոտ» տեսակետ է հայտնել, թե «Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստիպել է կայացնել ԵՄ-ն՝ Հայաստանին սուվերենությունից զրկելու իր համառ ցանկությամբ»: «Մաքսայինի» թեմայով «Ժամանակը» զրուցել է «Ֆլեշ»-ի ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի, «168 ժամը»՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հետ, ով օվկիանոսի այն կողմից հայտարարել է, թե իբր Հայաստանը «խուսափել է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումից՝ Ռուսաստանին «չնեղացնելու» համար»:
«Նովոյե վրեմյան» և «Հրապարակը» արձագանքել են նախօրեին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անկացված «Արձագանք 2013» զորավարժությանը: «Հայաստանի Հանրապետությունը» թեմային անդրադարձը խորագրել է «Ամեն հերթական զորավարժություն ևս մեկ քայլ է մեծ պատերազմը կանխելու ուղղությամբ»:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ