Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 21 մարտի 2011

Պետգույքի կառավարման ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջիկա տարում նախատեսում է պետական գույքի հաշվառման բազայի ընդլայնում: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրել է վարչության պետ Կարինե Կիրակոսյանը` մանրամասնելով, որ նախատեսվում է բազայում ընդգրկել պետական կառավարման մարմինների հաշվեկշիռներում հաշվառված համապետական, միջպետական և մարզային նշանակության ճանապարհներն ու կամուրջները, ջրատարներն ու ջրամբարները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները: Պետական գույքի կառավարման ներկա հիմնախնդիրներից մեկն էլ պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների և պետական ոչ առևտրային ու այլ կազմակերպությունների պետական անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքների գրանցման ապահովումն է: «Իսկ մեր երրորդ գերակա ուղղությունը համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական շենք- շինությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների հստակեցմանն է վերաբերում», - նշել է Կարինե Կիրակոսյանը` ավելացնելով, որ վերջիններս երբեմն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են տվյալ համայնքներին, և այդ խնդիրը լուծելու նպատակով վարչությունը ճշգրտում է պետական շենք-շինությունների զբաղեցրած հողամասերի պատկանելությունը և միջոցներ է ձեռնարկում դրանց զբաղեցրած, սակայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետությանը հետ նվիրելու ուղղությամբ: Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կառավարման արդյունավետության բարձրացումը պետական գույքի կառավարման չորրորդ հիմնախնդիրն է, ինչի լուծման նպատակով Կառավարության կողմից 2010 թ. ընդունված ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման ժամանակացույցը կազմելու համար վարչությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել համապատասխան առաջարկություն: «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի կայացման նպատակով մշակել և կառավարությանն ենք ներկայացրել կարգ` լիազոր ներկայացուցիչների որակավորման և հավաստագրերի տրամադրման, մրցույթով ընտրության, լիազոր ներկայացուցիչների աշխատանքների գնահատման և դրանց վարձատրության հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ասել է պետգույքի կառավարման վարչության պետը:
Նրա խոսքով մոտ ապագայում կառույցը նախատեսված ծրագրերում ներառված են նաև երկու կարևոր միջոցառումներ, որոնցից մեկը լուծարումից հետո պետությանն անցած գույքի հետագա տնօրինման կանոնակարգմանն է վերաբերում, իսկ մյուսը` պետական գույքի վարձավճարների հաշվարկման մեխանիզմների հստակեցմանը: Ներկայումս պետական գույքի վարձավճարների հաշվարկն իրականացվում է` ելնելով տվյալ տարածքի կադաստրային արժեքից, ընդ որում, եթե տվյալ տարածքի կադաստրային արժեքը բացակայում է, հաշվարկն իրականացվում է` ելնելով կադաստրային արժեքի միջինացված արժեքից: Նախատեսվում է վերանայել և հնարավորինս պարզեցնել պետական գույքի վարձակալության տրամադրման դեպքում վարձավճարների հաշվարկման մեխանիզմները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ