Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 10 դեկտեմբերի 2010

Կբարձրանա բուսասանիտարիայի և սննդի անվտանգության մակարդակը

ՀՀ կառավարությունը նախատեսում է պարզեցնել բուսասանիտարական կարգավորման ոլորտին վերաբերող ապրանքների ներկրման գործընթացը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, համապատասխան օրենքում կկատարվեն փոփոխություններ և Կառավարությունը կսահամանի միջազգային բարձր վարկանիշ ունեցող հավաստագրող մարմինների ցանկը, որը հաստատվելուց հետո այդ նորմը կդրվի շրջանառության:
«Այսօր նմանատիպ նորմ գործում է, սակայն փոխադարձ համաձայնագրերի շրջանակներում: Ստացվում է, որ եթե չկան այդ փոխադարձ համաձայնագրերն, ապա նորմը չի գործում: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ համապատասխան օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը կա»,-նշել է Արամ Ղարիբյանը:
Համապատասխան փոփոխությունների արդյունքում, հանրապետությունում կճանաչվեն այն հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրերը, որոնք վերաբերում են ներկրվող մթերքներին և Հայաստանում կրկնակի ստուգումներ չեն իրականացվի: Ըստ Արամ Ղարիբյանի` գաղտնիք չէ, որ երբեմն հանրապետությունում լաբորատորիաները կարող են այնքան էլ զինված չլինեն, ինչքան այն լաբորատորիան, որ տրամադրել է փորձաքնության արդյունքների վրա հիմնված հավաստագիրը:
Արամ Ղարիբյանը նշել է, որ փաստաթղթային ուսումնասիրություն կատարելուց հետո, եթե տեսուչը կկասկածի և խնդիր կտեսնի ներմուծող կենդանական ծագման մթերքի կամ սննդամթերքի հետ կապված, ապա նա պարտադիր պետք է նմուշառում կատարի: Միայն այդ դեպքում նմուշը կտրվի լաբորատորիային: Ընդ որում, ցանկացած նմուշառման ժամանակ հստակ պետք է նշվեն այն կասկածները և պատճառները, որ տեսուչը տեսել է: Դրա հիման վրա կկասեցվի այդ ապրանքների իրացումը, քանի դեռ չի լինի դրանց վերաբերյալ լաբորատորիայի փորձաքննության արդյունքը:
«Փոփոխությունների նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ մեր ունեցած բավականին քիչ ռեսուրսները կուղղենք ավելի ռիսկային ապրանքների, սննդամթերքի նկատմամբ հսկողություն իրականացնելուն»,-ասել է վարչապետի խորհրդականը:
Ըստ բանախոսի` օրենսդրական դաշտի հստակեցմանը զուգահեռպետք է հստակեցնել «դաշտից մինչև սեղան» սկզբունքը, այն է` հասարակությունը պետք է հստակ պատկերացում կազմի, թե ինչ մթերք է սպառվում: Ըստ նրա` պետք է հստակ լինի ռիսկերի վերլուծության և գնահատման համակարգը: Այն պետք է ինտեգրված լինի միջազգային նմանատիպ համակարգերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին խուսափել այն ռիսկային սննդամթերքից, որն արդեն աշխարհում հայտնի և դրանով պաշտպանել հայ սպառողներին:
Մշակված ռազմավարությունը բաղկացած է գործողությունների կոնկրետ ծրագրից: Նախատեսվում է իրականացնել կառուցվածքային, ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտում ներգրավված են 3 տեսչություններ, Բուսասանիտարիայի, Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության, Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունները: Կան նաև մի շարք ՊՈԱԿ-ներ, որոնք ծառայություններ են մատուցում սննդամթերքի անվտանգության ոլորտում: Արամ Ղարիբյանի խոսքով, կառուցվածքային բարեփոխումները նախատեսում են, որ կմիավորվեն այս տարանջատված տեսչությունները` ստեղծելով միասնական կառույց: Դրան կփոխանցվեն այն գործառույթները, որոնք անմիջապես կախված են սննդամթերքի անվտանգության ապահովման շղթայի հետ: Արդյունքում այդ մեկ միասնական մարմինը պատասխանատվություն կկրի սննդամթերքի անվտանգության ապահովման ամբողջ շղթայի համար:
«Մենք նկատում ենք, որ կա տեսչությունների գործառույթների կրկնություն և որոշ դեպքերում էլ դրանք հստակ տարանջատված չեն: Այդ պարագայում խնդիրներ են առաջանում»-հայտնել է Արամ Ղարաբյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ