Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 9 սեպտեմբերի 2010

Պասկևիչի կամրջի հարակից տարածքը` ագրոզբոսաշրջության կենտրոն

Այսօր կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ճեպազազրույցի թեման նիստում հավանության արժանացած Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրիրն էր: Թեմայի մասին պարզաբանումներ է տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նա նշել է, որ բացի կամրջի հարակից տարածքից տրամադրվել է մոտ 7-8 հա տարածք, քաղաքաշինական գործունեության վերահսկսելու և 150 տեղանոց հյուրանոցային համալիր կառուցելու համար: Այս նախագիծը ուղղված է Հայաստանում զբոսաշրջության տարածաշրջանային զարգացմանը: Նախարարը տեղեկացրել է, որ այդ տարածքում կազմակերպվելու է գյուղմթերքների արտադրություն ու զարգացվելու է հայկական ավանդական արհեստները, կառուցվելու են գյուղմթերքների արտադրություն համապատասխան արտադրամասեր: Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է հարակից գյուղական բնակավայրերի ագրոզբոսաշրջության առումով առավել արժեքավոր տները որպես հյուրատներ վերակառուցելն, ինչը նպաստելու է հարակից բնակավայրերի բնակչության բարեկեցությանը:
Վարդան Վարդանյանը նշել է, որ «մոտավոր հաշվարկներով սկզբնական փուլում նախատեսվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, բայց քանի որ կա զարգացման միտում, բոլոր նախապայմանները ստեղծել ենք, որ հետագայում ավելի մեծ ներդրումներ լինեն»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ