Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 26 օգոստոսի 2010

Ազատականացվում է տեխզննության կայանների գործունեության կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեխզննության կայանների գործունեության կարգն ազատականացվում է։ Այդ մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
«Կառավարության որոշմամբ ամբողջությամբ ազատականացվում է տեխզննության կայանների գործունեության կարգը` իրականացնելով մի շարք փոփոխություններ։ Նախկինում սահմանված էր, որ տեխզննության կայանը պետք է սպասարկի կոնկրետ տարածք։ Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր մարդ կարող է ավտոմեքենայի տեխզննում իրականացնել ցանկացած վայրում»,-նշել է նախարարը։
Ըստ Մանուկ Վարդանյանի, այսօր հանրապետությունում գործում են սահմանափակ քանակությամբ` 31 տեխզննման կայաններ, սակայն անհրաժեշություն կա դրանց քանակն ավելացնել։
«Կան մարզեր որտեղ ընդամենը մեկ կամ երկու տեխզննման կայան կա։ Մասնավորապես, Վայոց ձորի մարզում գործում է միայն մեկը, իսկ դա նշանակում է, որ մարդիկ հերթերի գոյացման պատճառով ստիպված պետք է լինեն այլ մարզեր այցելել»,-ասել է Մանուկ Վարդանյանը։ Ըստ նրա` կայանների թվի ավելացմամբ կհեշտացվի ավտոմեքենաների տեխզննման գործընթացը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ