Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 14 հուլիսի 2010

Էներգետիկայի ոլորտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները



Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսը ներկայացրել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերն ու դրանց իրականացման ընթացքը։ Խոսելով Վրաստանով Հայաստան մտնող գազատարի շուրջ վերջին զարգացումների մասին, նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ պատրաստվում է վաճառել Վրաստանով Հայաստան մտնող գազատարը։
«Վաճառքի վերաբերյալ մտահոգությունները տեղին չեն։ Վրաստանը այդ գազատարը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկից է հանել և այն օտարելու մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել։ Վրացական կողմը գազատարը վաճառքի դուրս բերելու դեպքում էլ Հայաստանի համար որևէ ցնցումային իրավիճակ չի ստեղծվի»,-ասել է Արմեն Մովսիսյանը։ Այն հարցին, թե գազատարի վաճառքի դեպքում հնարավո՞ր է Հայաստանի կառավարությունը մասնակցություն ունենա մրցույթին, նախարարը նշել է, որ այդ պարագայում կառավարությունը կմտածի։
Արմեն Մովսիսյանը, նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով, էներգետիկայի ոլորտում այս տարի մի շարք ձեռքբերումներ են գրանցվել։ Ըստ նրա` ամենամեծ ձեռքբերումը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման հանձնում էր։
Նախապատրատական զգալի աշխատանքներ են կատարվել 3 խոշոր ծրագրերի հետ կապված։ Շուտով կմեկնարկի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարարությունը, որի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար։ Աշխատանքները կիրականանցնի իրանական «Ֆարաբ Սեպասատ» ընկերությունը։
«Իրանական կողմի հետ ունենք պայմանավորվածություն, որ ֆինանսական հատկացումները իրենք կատարեն, որից հետո հայկական կողմը էլեկտրաէներգիայի տեսքով իրենց այդ ներդրումները կվերադարձնի»,-ասել է Արմեն Մովսիսյանը։ ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 140 մգվտ և տարեկան պետք է արտադրի միջինը 880 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա։
Ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է նաև նավթամթերքատար խողովակաշարի շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 160 մլն դոլար։ Նախարարի խոսքով, ներդրումների 50 տոկոսը պետք է իրականացնի հայկական, իսկ 50 տոկոսը իրանական կողմը։
«Պայմանավորվածություն կա, որ իրանական կողմը ամբողջությամբ ներդրումներ իրականացնի, այնուհետև Հայաստանը իր շահույթներից կվերադարձնի դրանք։ Իրանական կողմը դեռ չի հայատրարել թե, որ ընկերությունն է շինարարական աշխատանքներն իրականացնելու»,-ասել է Արմեն Մովսիսյանը։ Նավթամթերքատար խողովակով Հայաստանը ստանալու է պատրաստի բենզին և դիզելային վառելիք։ Նախարարը նշել է, որ խողովակաշարի առկայությամբ տրանսպորտային խնդիրները լուծվում են բավական դյուրին ձեւով։ Ըստ նրա` մոտ 3-4 անգամ ավելի էժան է այդ ճանապարհով նավթամթերք բերելը։ Նա կարևորել է նաեւ այդ տարբերակի հուսալիությունը։
Արմեն Մովսիսյանը նշել է, որ այս տարի կսկսվի նաև բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այն կկազմի մոտ 108 մլն եվրո։ Շինարարությունը կիրականացնի իրանական «Սանիր» ընկերությունը։
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված նախարարը հավաստիացրել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերը գրեթե պատրաստ են։ Շուտով կհստակեցվեն խնդիրները և ավելի առարկայական բանակցային փուլ կսկսվի։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի վաճառքի մասին թուրքական կողմի հետ բանակցություններին, նախարարը նշել է, որ գործընթացը շարունակվում է, սակայն նոր ժամկետները դեռ հստակ չեն։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանքանյութի արդյունահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25 տոկոսով։
Բանախոսը տեղեկացրել է նաև, որ այս պահին Սյունքի մարզի Կապան քաղաքում ընթանում են ուրանի որոնողական աշխատանքները։
«Դեռևս ուրանի պաշարներին վերաբերող առարկայական թվերի մասին խոսելն անիմաստ է։ Ուսումնասիրությունները կավարտվեն, այդ ժամանակ էլ կպարզվի ուրան կա, թե ոչ և եթե կա, ապա ինչ քանակությամբ»,-ասել է Արմեն Մովսիսյանը։ Նրա խոսքով, քանակությունը հստակեցնելուց հետո նոր կքննարկվի, թե որքանով է արդյունավետ շահագործման տեսակետից, իսկ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար դեռ 2 տարի ժամանակ կա։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ