Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 21 հունիսի 2010

Ջրային տնտեսություն. ոլորտի զարգացումն ակնհայտ է

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մամուլի ասուլիսը։ Նա անդրադարձել է երեք հիմնական խնդիրների, որոնք են` խմելու և ոռոգման ջրերի հիմնահարցերը ու Արփա-Սևան թունելի խոշորագույն հիդրոտեխնիկական կառուցվածքի շահագործմանն ու պահպանմանը։ Բանախոսը հայտնել է, որ հիմնական տեխնիկական խնդիրները կուտակված են Արփա-Սևան թունելում, և երկու տարի առաջ «Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամ»-ի առանձին հարկային ծրագիրն է սկսվել իրականացվել։ Այդ ծրագրով արդեն իրականացվել են նախագծային բոլոր աշխատանքները, և ծրագրի շրջանակներում կվերականգնվեն թունելի վթարված հատվածները։ Առաջիկա տարիներին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը երաշխավորում է թունելի անխափան աշխատանք։
Այս տարի Կեչուտից 180 մլն խմ ջուր է տեղափոխվել Սևան և այժմ լճի մակարդակը հասել է 1901 մետրի, որը համապատասխանում է 1960 թվականի ցուցանիշին։ Անդրանիկ Անդրեասյանը հայտնել է, որ արդեն Սևանա լճից 9.1 միլիոնի ջրառ է իրականացվել, Հայաստանի հիմնական ջրամբարները լցված են` հատկապես Ազատի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարները։
Ջրային համակարգերում մի քանի ներդրումային ծրագրեր են իրականացվում, որոնցից ամենախոշորը «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագիրն է։ Սկսվել են Մարմարիկի ջրամբարի պատվարների կառուցապատման աշխատանքները, որն անկախ Հայաստանի Հանրապետությունում կառուցվող առաջին ջրամբարն է։ Այն կապահովի 22-23 մլն խմ լրացուցիչ ջուր և որոշ չափով կփոխարինի Սևանա լճին։ Ջրամբարի շինարարությունը կավարտվի այս տարվա վերջին։
Ոռոգման համակարգում գործում են 44 ջրօգտագործող և երեք մեծաքանակ ջուր մատակարարող ընկերություններ, որոնք գարնանային նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են սահմանված ժամկետներում։ Կլիմայական պայմաններից ելնելով` որոշակի վթարային հատվածներ են արձանագրվել, որոնք ն կառավարության հունիսի 17-ի նիստում լուծումներ են ստացել։ Ջրի սպառողների հետ կնքվել է 220.000 պայմանագիր և ոռոգվելու է շուրջ 130.000 հա հողատարածք։
Անդրանիկ Անդրեասյանը պարզաբանումներ է տվել Երևանում 22 ժամյա ջրամատակարարմանն անցնելու խնդրի վերաբերյալ։ Նա նշել է, որ նման ցուցանիշը ֆիքսվել է Երևան քաղաքում տեղադրված լոգերային համակարգերի միջոցով։ Ըստ «Երևան ջուր» ընկերության մայիս ամսվա առանձին տեղամասերի ցուցանիշների միջին թվի, (դրանք թվով տասն են) Երևանում խմելու ջրի մատակարարման միջին ցուցանիշը, ինչի մասին խոսել էր նաև վարչապետը, հասել է 21.9 ժամի։
Կոյուղու հետ կապված խնդիրներում, ըստ Անդրանիկ Անդրեասյանի, դոնոր կազմակերպությունները ներդրումների առումով ավելի շահագրգռված են։ Այս ոլորտում աշխատում են ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ Եվրոպական ու Ասիական զարգացման բանկերը։ Անցած տարի նաև USAID–ն է (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) ծրագրեր իրականացրել։ Ֆրանսիական կառավարության ծրագրով պետք է սկսվի Աէրացիայի մաքրման կայանի շինարարությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ