Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 27 մայիսի 2010

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բիզնես միջավայրի կատարելագործման ուղղությամբ

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Նիստին հաջորդել է ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսը, որի բնախոսն էր ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը: Նա նշել է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո բավականին կդյուրացվի բիզնեսի գրանցման գործընթացը: Մասնավորապես, եթե նախկինում հարկ վճարողը բիզնեսը գրանցելու համար համապատասխան փաստաթղթեր էր ներկայացնում պետռեգիստրի ստորաբաժանում: Դրանից բացի մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանար հարկային մարմին հաշվառման կանգնելու նպատակով: Ռ. Քոչարյանի խոսքով, օրենսդարական փոփոխության արդյունքում “մեկ պատուհանի” սկզբունքն է գործելու: Պետռեգիստրում իրականացվելու է նաև հաշվառման գործընթացը: Օրենսդրական փոխությամբ չեն տուգանվի նաև հարկ վճարողները, քանի որ եթե նախկինում պետռեգիստրում գրանցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում գործարարը չէր ներկայանում հարկային մարմին, ապա ենթարկվում էր վարչական պատասխանատվության:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ