Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 20 մայիսի 2010

«Մաքուր հայրենիք» ծրագրի մեկնարկը տրված է



Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը։ Հյուրերը ներկայացրել են «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը։ Ըստ նախարար Ա. Հարությունյանի մի քանի ամիս առաջ «Միասին» շարժման ներկայացուցիչները դիմել էին վարչապետին` «Մաքուր հայրենիք» հայեցակարգ ստեղծելու առաջարկով, որը հնարավորություն կընձեռի բացահայտել շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները։ Խնդրի լուծման համար վարչապետի հանձնարարականով, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ընդգրկվելու են նաև «Միասին» շարժման ներկայացուցիչները։ Արդեն իսկ մշակվել է հայեցակարգը և հստակ գործողությունների ծրագիրը, որի մեկնարկը տրվելու է Երևանում, ապա տարածվելու է բոլոր մարզերում։ Բնապահպանության նախարարը նշել է, որ հարցը բաժանված է մի քանի մասերի` փաստացի իրավիճակ, հիմնական խնդիրներ, գործողությունների ծրագիր և սպասվող արդյունքներ։ Քննարկումների արդյունքում ստեղծվել է Զանգվի ձորի մաքրման «երեք կամուրջների» ծրագիր։ Այն ենթադրում է, որ մաքրման աշխատանքների իրականացումը սկսվելու է Դավիթաշենի կամրջից, շարունակվելու Կիևյան կամրջին հարակից տարածքում և ավարտվելու է Հաղթանակ կամրջի մոտ։ «Մենք պատրաստ ենք այդ աշխատանքների իրականացմանը. կան թե՛ մեքենաներ, թե՛ պարկեր։ Հատուկ այդ օրվա համար լինելու են համազգեստներ, որոնք տրամադրելու ենք համաքաղաքային միջոցառման մասնակիցներին»,- նշել է նախարարը։
«Մաքուր հայրենիք» ծրագիրն իրականացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչները։
Նախապատրաստական աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվել է հանրապետության վարչապետին։ Ծրագրի իրականացման ընթացքում Բնապահպանության նախարարությունը համագործակցելու է միջազգային կազմակերպությունների` մասնավորապես «Վայրի բնություն» հիմնադրամ-կազմակերպության հետ։
«Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը խոսելով երիտասարդական նախաձեռնության իրականացրած նախորդ միջոցառումների մասին, մասնավորապես, կարևորել է Երևանի արձանների լվացումը, պատերի պաստառների, ձյան մաքրման աշխատանքների իրականացումը։ Ըստ նրա, մաքրման աշխատանքներից հետո տարածքներում կնշանակվեն պատասխանատուներ, որոնք կհսկեն տվյալ տարածքների մաքրության պահպանումը։
Բանախոսները կոչ են արել բոլոր հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին մայիսի 29-ին միանալ ու օգնել իրենց Զանգվի ձորի մաքրման ծրագրի իրականացման գործում։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ