Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 19 ապրիլի 2010

Ճիշտ կառավարել ջրային պաշարները

Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում մենաշնորհային երևույթներ ներկայումս չկան և չեն էլ լինի։ Ըստ «Արմենպրեսի», երեկ հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացնելով այս մասին՝ Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հերքեց տարածված լուրերը՝ նշելով, որ տնտեսավարողներն այստեղ մեծ ներդրումներ են իրականացրել, ինչը անհնար է դարձնում մենաշնորհի ձևավորումը։ Ա. Հարությունյանի խոսքով, նախարարությունը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնային տնտեսություններին հրավիրել է համագործակցության, որի նպատակը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարում կազմակերպելն է։

«Մենք անընդունելի ենք համարում ձկնային տնտեսությունների կողմից թույլ տված խախտումները, երբ վերջիններս ջրահեռացումը կատարում են դրենաժային համակարգով։ Այս ոլորտում կան նաև այլ խնդիրներ, որոնք պետք է կանոնակարգվեն»,–ասաց Ա. Հարությունյանը։

Նշենք, որ Արմավիրի մարզում ներկայումս գործում է 147, իսկ Արարատում՝ 87 ձկնային տնտեսություն։

Ըստ Ա. Հարությունյանի՝ նախարարության ուշադրության կենտրոնում է նաև Երևանում օդի աղտոտվածության խնդիրը. այս առումով ներկայումս իրականացվում է մոնիտորինգ, որպեսզի պարզվի ներկա իրավիճակը։

Նախարարի կարծիքով, Հայաստանում ուրանի հանքավայրերի շահագործման մասին դեռ վաղ է խոսել, ուստի բնապահպանական տեսանկյունից վտանգ ներկայումս չկա։ «Ուրանն իրենից վտանգ է ներկայացնում միայն հարստացման ժամանակ։ Նախկինում Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի մասով իրականացվել են հետազոտություններ։ Այդ տվյալներն արխիվացվել և տեղափոխվել են Ռուսաստան։ Այժմ ուսումնասիրվում են այդ փաստաթղթերը, որից հետո էլ կուրվագծվեն իրականացվելիք հետագա քայլերը»,–եզրափակեց Ա. Հարությունյանը։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ