Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

շաբաթ, 1 մարտի 2014

Հայաստանի կողմից ՄՄ անդամակցության նպատակով իրականացվել է ավելի քան 70 միջոցառում

Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետևում է «ճանապարհային քարտեզով» սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ, Տեխնիկական կարգավորման հարցերով, Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Կարինե Մինասյանը: Նա տեղեկացրել է, որ օրերս կայացել է այս աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որտեղ ներկայացվել է «ճանապարհային քարտեզի» կատարողականը: «Այսօր ավելի հստակ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվել է ավելի քան 70 միջոցառում»,-նշել է Կ. Մինասյանը: Ըստ նրա`աշխատանքային խմբի նիստի ժամանակ արձանագրվել է, որ բոլոր աշխատանքները իրականացվում են սահմանված ժամկետում: Փոխնախարարը հայտնել է, որ մարտի 4-ին Աստանայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Շավարշ Քոչարյանը նշել է, որ իրենք նախապատրաստելու են ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը: «Բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո, երբ պատրաստ կլինի պայմանագիրը` կներկայացվի ՀՀ ԱԺ–ի վավերացմանը: Վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ն կդառնա ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի անդամ»,-ասել է Շ.Քոչարյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ