Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2013

Պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով

Հայաստանի թողարկած 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով: Մասնավորապես, այն կուղղվի ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարմանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր` նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նա նշել է, որ տվյալ գործառնության արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, մասնավորապես կնվազեն լողացող տոկոսադրույքով տրամադրված վարկից բխող ռիսկերը:
Դ.Սարգսյանը նաև նշել է, որ միջազգային չափանիշներով Հայաստանն այլևս աղքատ երկրների խմբում չէ. փոխադրվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Ըստ նախարարի՝ դա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությանը արտոնյալ պայմաններով վարկեր ավելի քիչ են հատկացնելու: «Սա նշանակում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը արտոնյալ ֆինանսավորում չի ստանալու և պետք է ինքնուրույն հայթայթի իր ֆինանսավորումը միջազգային շուկաներում»,-ասել է Դավիթ Սարգսյանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ