Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հունիսի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեհաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ տեսնում ենք, որ Ձեր երկիրն ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների՝ ցույց է տալիս տնտեսական լավագույն արդյունքներից մեկը: Ձեր փորձը շատ օգտակար կլինի մեզ համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի հիմնական գործընկերներից մեկը Եվրոպական միությունն է, որի տնտեսական աճը և խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա: Այդ համատեքստում, զրուցակիները հանգամանալից կերպով քննարկել Եվրոպայում առկա տնտեսական վիճակը, հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները:
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև համագործակցությանը,ԱՊՀ շրջանակներում տնտեսական քաղաքականությանը և ծրագրերին, Հայաստանի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի արդյունքներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ