Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 փետրվարի 2012

Հանդիպում ԵԱՀԿ-ի երևանյան նորանշանակ ղեկավարի հետ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Շնորհավորելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը նրան մաղթել է հաջող և բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել ձևավորված ավանդույթները: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է մեր համագործակցությունն ընդլայնելու հարցում», - նշել է վարչապետ Սարգսյանը:
Իր հերթին պարոն Սորոկինը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և վստահեցրել, որ գրասենյակի անձնակազմի հետ միասին ջանք կգործադրեն ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանն առնչվող մանրամասներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակին` այս ծրագրի իրականացման նախաձեռնությամբ հանդես գալու և դրա իրականացմանն օժանդակելու համար: Նշենք, որ 2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման հարցում համագործակցության շուրջ: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) գործունեությունն օրենսդրական դաշտի բարեփոխումների, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերում:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ