հինգշաբթի, 8 հունվարի 2004
ՀՀ կառավարությունում այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են 2003թ. ընթացքում հանրապետության քաղաքային և Երևանի թաղային համայնքներին գույքահարկի բազաների հանձնման գործընթացի արդյունքները: Նշվել է, որ գործընթացը բավարար է ընթանում, իսկ Երևանի բոլոր թաղային համայնքներում 2003թ. երկրորդ կիսամյակի արդյունքներով գույքահարկի հավաքագրման մակարդակի էական աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են հանրապետության քաղաքային և Երևանի թաղային համայնքներին անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի տրամադրման և ծրագրային ապահովման խնդրի լուծումը, ինչը համայնքներին հնարավորություն կտա ավելի սեղմ ժամկետներում և արդյունավետորեն իրականացնել գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև 2004թ. գույքահարկի բազաները գյուղական համայնքներին փոխանցելու հետ կապված միջոցառումները, այդ կապակցությամբ համապատասխան մարմիններին տրվել են հանձնարարականներ: