Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 փետրվարի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վլադիմիր Յակունինին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ձեր այցելությունները մշտապես ավարտվում են նոր և նշանակալի ծրագրերի ներդրմամբ ու երկկողմ համագործակցության զարգացմամբ: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի բնագավառում առկա է տեսանելի առաջընթաց և տպավորիչ արդյունքներ, ինչը շատ հաճելի է»:
Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքներն ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար:
Այնուհետև Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ և մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ:
Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի աշխատանքը և մաղթել նրան հետագա հաջողություններ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել դրանք՝ աշխատանքային խմբերի մակարդակով:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ