Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 փետրվարի 2012

Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հերթական նիստը։
Համաձայն հաստատված օրակարգի` խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի 2010-2011 թթ. գործունեության վերաբերյալ: Խորհուրդն ի գիություն է ընդունել ոլորտում իրականացված հանրային իրազեկման («Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում» և «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրերով միջազգային համաժողովներ) և կրթական աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ իրականացվող «Անվտանգ գյուղեր» պիլոտային ծրագրի ընթացքի մասին զեկուցումները։ Նշվել է նաև, որ ՃԵԱԱԽ-ն արժանացել է Միացյալ Թագավորության Կենտի Արքայազն Մայքլի ճանապարհային անվտանգության 2010 թ. միջազգային մրցանակին` ՀՀ ճանապարհային անվտանգության ռազմավարության ընդունման և կիրառման համար:
Հաջորդիվ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները։ Խորհրդի անդամները քննարկել են ՃԵԱԱԽ-ի քարտուղարության մշակած ՃՏՊ տվյալների բազայի ստեղծման ծրագիրը, որի նպատակը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ՃՏՊ տվյալների հավաքագրման բարելավումն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը` ուսումնասիրել տվյալների վերլուծության ներկայացված ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել դրա ձեռքբերման նպատակահարմարության կապակցությամբ:
Նիստում արծարծվել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին և բնակավայրերում արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջների հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարներին մեկամսյա ժամկետում տեղեկանք ներկայացնել` Հայաստանում ինչպիսի ստանդարտներ են գործում այդ ոլորտում, և ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա խնդրին վերաբերող կանոնակարգերում և որոշումներում:
Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Գործողությունների տասնամյակ» միջազգային գագաթաժողովը 2012 թ. ապրիլին Երևանում կազմակերպելու առաջարկին: Նշենք, որ 2011 թ. ապրիլին Սերբիայում կայացած գագաթաժողովին տրվել է ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակը մինչև 2020 թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։
Խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության և 5 տարվա գործողությունների ծրագրից բխող 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խմբագրել այն` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները:
Խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայից որպես նվիրատվություն տրամադրված ամրագոտիների սարքը փոխանցել ՀՀ ոստիկանությանը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ