Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 հունվարի 2012

Կառավարությունում քննարկվել են խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր





Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների կատարողականի վերաբերյալ, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:
«Այս խորհրդակցության նպատակն է քննարկել Եվրամիության նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Մենք նաև նախապատրաստում ենք Հանրապետության Նախագահի այցելությունը Բրյուսել, որի ժամանակ պետք է հայտարարվի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն սկսելու մասին, իսկ դրա նախապայմանն այն է, որ պետք է կատարենք ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամենահրատապ խնդիրը, որը զեկուցել է պարոն Դավթյանը, այն է, որ առաջին հերթին պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնենք այն փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է և վերաբերում է ստանդարտներին, չափագիտությանը: Չորս օրենքի նախագիծ է, պետք է երկրորդ և երրորդ ընթերցմամբ այդ օրենքներն ընդունենք»,- նշել է վարչապետ Սարգսյանը քննարկման մեկնարկին:
Անդրադառնալով համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների կատարողականին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի` 2011 թ. օգոստոսի 10-ի 763-Ա որոշմամբ հաստատված միջոցառումները մեծամասամբ իրականացվել են: Մասնավորապես, նա զեկուցել է չորս հիմնական ուղղություններով` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարիայի և բուսասանիտարիայի, մտավոր սեփականության իրավունքների և ընդհանուր համակարգման ոլորտներում ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի կողմից կատարված աշխատանքների վերջնական գնահատականը: Այնուհետև փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:
Հաջորդիվ քննարկման մասնակից պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են իրենց ոլորտում իրականացված աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացրել ձեռնարկված քայլերի առնչությամբ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկա օրերին ներկայացնել վերջնական տեղեկանքները` հաշվետվողականությունը համալրելու նպատակով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ