ուրբաթ, 26 դեկտեմբերի 2003
Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ առաջին փոխնախագահ պարոն Մոհամմադ Ռեզա Արեֆին ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության Կերման նահանգի Բամ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, զոհեր և վիրավորներ:
Ամբողջ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և անձամբ ես կիսում ենք Ձեր վիշտը և ցավակցում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, հայտնում` մեր զորակցությունը և մաղթում ոգու արիություն ու համբերություն»: