Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2011

Հայաստան է ներկրվել ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու






Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացուի վագոնների բեռնաթափմանը։
Կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ անցած տարի ներկրված 7տեսակի 950 տոննա ցորենի սերմնացուից ստացվել է  220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց:
Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմնացուներ, որոնք կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի: Այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել նաև մեկ կիլոգրամի համար նախատեսված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմնացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմնացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:
Նշենք, որ Գյուղնախարարությունը մշակել էր, կառավարությունն էլ հավանության արժանացրել 2010-2014 թթ. սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում էլ արդեն երկրորդ տարին է Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմնացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ