ուրբաթ, 28 նոյեմբերի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Վլադիմիր Պրյախինին: Նշելով Հայաստանի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև արդյունավետ փոխգործակցությունը և դրանում կարևորելով կազմակերպության Երևանի գրասենյակի դերը, ՀՀ կառավարության ղեկավարն ու պրն. Պրյախինը հանդիպման ընթացքում անդրադարձել են համագործակցության մի շարք կետերի: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերին, Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հաստատումից հետո՝ այն կյանքի կոչելու գործում համագործակցությանը, աջակցությանը, ինչպես նաև մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման, Հայաստանի խնդիրների շուրջ դոնոր երկրների համաժողովների հաճախակի անցկացման և այդ շրջանակներում ներդրումների ներգրավման հարցերի գործնական քննարկումների կազմակերպմանը, մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեությանը, այլընտրանքային զինվորական ծառայությանն ու մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով և հարկ եղած դեպքում՝ քննարկել ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացմանն ուղղված նոր նախաձեռնություններ: