չորեքշաբթի, 8 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև ՀՀ ԳԱԱ 60-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահն է, հոկտեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմասնակցի հոբելյանական հանդիսությունների բացմանը: Հոկտեմբերի 9-11-ը նախատեսված են հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ տարելիցին նվիրված ընդհանուր ժողովի անցկացում, ընդունելություն ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի մոտ, այցելություն Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Բյուրականի աստղադիտարան, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիր, Մատենադարան և գիտամշակութային այլ հաստատություններ:
Հոբելյանական հանդիսությունները կեզրափակվեն հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը՝ պատվիրակությունների պաշտոնական ընդունելությամբ: