Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 փետրվարի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրանտ Մաթևոսյանին նվիրված հուշաքար-աղբյուրի բացմանը





Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր` գրողի ծննդյան օրը, Երևանի նրա բնակարանի առջև, բացվել է հուշաքար-աղբյուր: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հրանտ Մաթևոսյանի կրտսեր թոռնուհու հետ վարչապետը բացել է հուշաքար-աղբյուրը, որի հեղինակն է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոս, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Հուշաքարի բացման ընթացքում ելույթ են ունեցել նաև Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաները:
Հանդիսավոր արարողության ընթացքում խոսքով հանդես են եկել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը,  Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով նշել է, որ արդեն 5 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը և Գրողների միությունը համատեղ սահմանել են “Հրանտ Մաթևոսյան” մրցանակ: Այս տարի այն շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին, ով մեծ վաստակ է ունեցել մեծանուն գրողի ստեղծագործությունների առավել հանրահռչակման գործում: Կառավարության ղեկավարն անձամբ է հանձնել մրցանակը:
Միջոցառումից հետո Տիգրան Սարգսյանը այցելել է Հրանտ Մաթևոսյանի բնակարան և շնորհավորել գրողի հարազատներին:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ