Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 դեկտեմբերի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյան. "Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ Մաթևոսյանի հետ"



Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և "Հրանտ Մաթևոսյան" հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որի ընթացքում հնչել են հատվածներ Մաթևոսյանի արձակից` զուգակցվելով երաժշտական դասական կատարումներով։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հրանտ Մաթևոսյանի մասին հիշողություններով կիսվել է  ներկաների հետ նշելով որ իր և գրողի ծանոթությունը կայացել է ուղիղ 20 տարի առաջ` 1990 թվականին Գերագույն խորհրդում։ Վարչապետը ավելացրել է, որ շատ դասեր է քաղել Մաթևոսյանի խորհուրդներից։ "Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ նրա հետ։ Դրանք ինձ համար շատ կարևոր են եղել և ապագայում էլ կլինեն", - նշել է վարչապետը` ընդգծելով, որ նախապատրաստական աշխատանքների ժամանակ հանձնաժողովը ձգտել է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների կարծիքը։ Գնահատելով հայ արձակի ռահվիրաներից մեկի կերպարը Տիգրան Սարգսյանը նշել է. "Մաթևոսյանը տաղանդաշատ գրող էր, որին կենդանության օրոք ժողովուրդը մեծարեց, արժևորեց նրան։ Դա հաճախ չի լինում, բայց Հրանտ Մաթևոսյանը վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը"։
Այնուհետև տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանին նվիրված կայքի շնորհանդեսը, որից հետո ներկաները դիտել են հայ մեծանուն գրողի կյանքին ու անցած գրական ուղուն նվիրված ֆիլմ։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ