Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2010

Կառավարությունում կայացել է Կառավարման խորհրդի հերթական նիստը




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2010-2013 թթ. ֆինանսական տարիների և մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընդգրկող ժամանակահատվածի աուդիտորի տեխնիկական առաջադրանքը:
Մեկ այլ հարցով քննարկելով և հավանության արժանացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Պարբերական ֆինանսավորման հայտը` Կառավարման խորհուրդը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին 2011 թ. փետրվարին ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ Աշտարակ-Թալին հատվածի ճշգրտված հողերի օտարման ծրագրի և դրա իրականացման համար բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի վարկային պայմանագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցութուններ վարելու նպատակով:
Ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին մայրուղու` Ագարակ և Ուջան բնակավայրերում ու Զաքարի Բերդ հնագիտական վայրում ճանապարհի ծրագծի նախագիծը: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն տվյալ հատվածում աշխատանքների իրականացման տարբերակների և դրանց հստակ գնահատականների վերաբերյալ։
Խորհուրդը հավանություն է տվել Ճապոնիայի կառավարության կողմից զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակության ծրագրերի շրջանակներում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երրորդ տրանշի ֆինանսավորման նպատակով ներկայացված նամակ-հայտին և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` զբաղվել տվյալ նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը ներկայացնելու համար պահանջվող գործընթացներով:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ