Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 սեպտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն տկն. Դոննա Դոուսեթ-Քոիրոլոյին և նրան ուղեկցող ՀԲ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Տկն. Դոննա Դոուսեթ-Քոիրոլոն հանդիպման ընթացքում նշել է, որ մինչ մեր երկիր այցելելը մանրամասն ծանոթացել է Հայաստանի մասին ՀԲ երևանյան գրասենյակի պատրաստած վերլուծությանը, որտեղ անդրադարձ կա 3 տարի առաջ Հայաստանի որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ծրագրերին և 3 տարի անց՝ դրանց արդյունքներին. «Անչափ տպավորված եմ արդյունքներից և հիշյալ ժամանակաընթացքում կառավարության ցուցաբերած հաստատակամությունից ու ձեռնարկած քայլերից», -ընդգծել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենը: Անդրադառնալով ՀԲ-ի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ համագործակցությանը՝ տնտեսական բարեփոխումների, առանձին ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի հաջող ընթացքին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ մեր երկիրը այսուհետ ևս կունենա միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության աջակցությունը, հատկապես այնպիսի կարևորագույն ծրագրերի իրագործման հարցում, ինչպիսին վերջերս կառավարության հաստատած աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրն է, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առաջիկայում հաստատվելիք կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, որոնց մշակման գործընթացին ՀԲ-ը մեծապես աջակցել է: Կառավարությունը, ըստ վարչապետի, պատրաստակամ է բանկի հետ քննարկելու այն առաջնահերթությունները և ուղղությունները, որտեղ ակնկալում է նրա աջակցությունը: ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն տկն. Դոննա Դոուսեթ-Քոիրոլոն նշել է, որ ս.թ. նոյեմբերին բանկի տնօրենների խորհրդին ներկայացվելու է աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որը իր համոզմամբ, բավականին լավ մշակված, իրատեսական ծրագիր է և ամենայն հավանականությամբ, կարժանանա բանկի ղեկավար մարմնի հավանությանը: Նա տեղեկացրել է, որ ՀԲ-ը նախատեսում է 3-ամյա ծրագրերից անցնել 4-ամյա ծրագրերի իրագործմանը և քննարկում է մինչ այժմ իրականացրած «ներդրումային» կոչված վարկային ծրագրերից «ծրագրային» վարկավորմանն անցնելու նպատակահարմարությունը: Այս առումով, ըստ ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի, Հայաստանը իր կատարողականով շատ լավ թեկնածու է վարկավորման նոր մոտեցումից օգտվելու համար: ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, կրթության, առողջապահության բնագավառներում իրականացվող օպտիմալացման ծրագրերին և այն մոտեցումներին, որ ունի կառավարությունը դրանց արդյունքում առաջացող որոշակի սոցիալական լարվածության հետ կապված: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վարկային ծրագրի շարունակման անհրաժեշտությունը, նշելով, որ հիմնադրամի աշխատանքից մշտապես գոհ են եղել և կառավարությունը, և Համաշխարհային բանկը: Հիշյալ ծրագրի շարունակման դեպքում, վարչապետի համոզմամբ, որոշակի աջակցություն կլինի նաև աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսված մի շարք խնդիրների լուծմանը:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ