երկուշաբթի, 8 սեպտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Մանվել Եգանյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սամվել Պետրոսյանը:
Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
Արամ Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնը:
Ռուբիկ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության պետի պաշտոնը: