երեքշաբթի, 19 օգոստոսի 2003
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի ֆինանսական գործունեության հաշվետվությունն ու կատարված աշխատանքները: Վերջինների շարքում նա նշել է «Նորավանք» ԳԿՀ-ի մրցութային հիմունքներով կատարած հետազոտությունների արդյունքները, հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է հիմնադրամի ինտերնետային էջի, ներկայացուցչական բուկլետի և եռամսյա պարբերականի ստեղծման աշխատանքների ընթացքը, տեղեկացրել է, որ հիմնադրվել է «Նորավանք» ԳԿՀ-ի գրադարանը, որպես հիմնադրամի տվյալների շտեմարանի մաս:
Խորհրդի նիստի ժամանակ գործադիր տնօրենը ներկայացրել է նաև հիմնադրամի անցկացրած սեմինարները, նվիրված «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կատարված հետազոտություններին և ռազմավարական հիմնախնդիրներին, հիմնադրամի աշխատակիցների ընդգրկմամբ ստեղծված երկու վերլուծական խմբերի աշխատանքը և նախատեսվող ծրագրերը: