Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 օգոստոսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բաքրի Ռուշդի Էլ-Ամարիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Դեսպանը իր խորին երախտագիտությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ ջերմ վերաբերմունքի, պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադառնալով անցած չորս տարիների աշխատանքին, որպես կարևոր ձեռքբերում, նա նշել է, մասնավորապես, երկու երկրների միջև բարձր մակարդակի մի շարք փոխայցելությունների կազմակերպումը, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի դրական արդյունքներն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծմանն ուղղված նախաձեռնությունները, ակտիվ համագործակցությունը գիտության, կրթության, առողջապահության բնագավառներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս գոհունակություն է հայտնել անցած տարիներին դեսպան Ռուշդի Էլ-Ամարիի հետ կառավարության համատեղ աշխատանքից: Նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը դեռևս անհրաժեշտ մակարդակի վրա չի գտնվում, փոքր են ապրանքաշրջանառության ծավալները: Ըստ նրա, ծրագրվող եգիպտական առևտրի կենտրոնի ստեղծումը Հայաստանում կարող է զգալիորեն նպաստել հայ-եգիպտական առևտրատնտեսական գործակցության բարելավմանը: Դեսպան Ռուշդի Էլ-Ամարին իր հերթին կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև օդային անմիջական կապի վերաբացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Ռուշդի Էլ-Ամարիին հետագա աշխատանքային գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո ևս հայ-եգիպտական հարաբերությունները նույն հաջողությամբ կզարգանան:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ