Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 մայիսի 2010

Տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը




Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում այսօր գումարվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին մոտ քսան փաստաթղթերի նախագծեր, որոնք միտված են կառույցի անդամ-երկրների միջև համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման բնագավառներում։ Բոլոր նախագծերը քննարկվել և հաստատվել են։
Քննարկված հարցերի շարքում կարևոր տեղ է գրավում ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցությունը։ Գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են ԱՊՀ մասնակից-պետությունների էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիայի իրագործման առաջնային միջոցառումների մասին որոշումը։ Վարչապետները հաստատել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման փուլերի վերաբերյալ արձանագրությունը։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական ինստիտուտին կադաստրի, երկրաբանության, քարտեզագության մասնագետների պատրաստման բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման հարցին։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև ԱՊՀ երկրների վետերանների կազմակերպությունների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը։ Անկախ պետությունների համագործակցության կառույցի գյուղատնտեսական արդյունաբերական համակարգի գործունեության վերաբերյալ որոշման կայացումը նույնպես ընդգրկված էր նիստի օրակարգում։
ԱՊՀ մասնակից-պետությունների վարչապետները քննարկել են նաև կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը։
Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը, բաց և անկեղծ մթնոլորտում ծավալվող երկխոսությունը կառույցին զարգանալու հնարավորություն է տալիս։ Հաջորդ տարի ԱՊՀ-ն կտոնի հիմնադրման 20-ամյակը, և, ըստ նրա, պետք է առաջ շարժվել` հիմնվելով երկարաժամկետ ծրագրերի վրա` մինչև 2020 թվականը։
Ուշ երեկոյան Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա Երևան։

 

 

 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ