Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 մայիսի 2010

«Հայաստանը շահագրգիռ է ԵվրԱզԷՍ-ում փոխգործակցության ընթացքով», հայտարարել է ՀՀ վարչապետը

Այսօր Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում կառավարությունների ղեկավարների մակարդակով գումարվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հայաստանն այդ կառույցում մասնակցում է դիտորդի կարգավիճակով։
ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից և կառույցում հետագա գործակցության առաջնային ուղղությունների քննարկումից հետո հանդիպումը շարունակվել է «1+2+4» ձևաչափով, վարչապետներին միացել են պատվիրակության անդամները։
Կառույցի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ` նաև Մոլդովան, Ուկրաինան։ Նիստին չի մասնակցել Ղրղզստանի ներկայացուցիչը։
Միջպետական խորհրդի նիստին քննարկվել են միասնական տնտեսական տարածության ձևավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների կատարմանը, կազմակերպության հաջորդ տարվա բյուջեին վերաբերող հարցեր։
Նիստի ավարտին կառավարությունների ղեկավարներն ամփոփել են հանդիպման արդյունքները` յուրաքանչյուրը ներկայացնելով տասնամյա կառույցում փոխգործակցության սեփական հեռանկարներն ու նախագծերը, նախորդ նիստից հետո կատարված աշխատանքը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանը կառույցում ունի դիտորդի կարգավիճակ, սակայն հետևում է կազմակերպության զարգացման ընթացին և հետաքրքրված է համագործակցությամբ։ «Մենք շահագրգիռ ենք ԵվրԱզԷՍ-ում մեր փոխգործակցության ընթացքով և կապերի խորացմամբ, քանի որ այս կառույցում են մեր ռազմավարական գործընկերները, և մենք մեր գործակցությունն իրականացնում ենք նաև ՀԱՊԿ շրջանակներում։ Մենք բավական արդյունավետ ենք աշխատում կառույցի հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում, այդ թվում` հակաճգնաժամային հիմնադրամում և բարձր տեխնոլոգիաների կենտրոնում։ Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնություններով և նախագծերով, որոնք հետաքրքրում են մեր գործընկերներին։ Մենք վստահ ենք, որ այդ նախագծերը կնպաստեն կառույցի ներսում ինտեգրվածության մակարդակի բարձրացմանը»,-վստահություն է հայտնել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը։
Նա հիշատակել է հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում Հայաստանի ներկայացրած մի շարք նախագծերը, առաջին հերթին` «Նաիրիտ» և «Հայէլեկտրամաշ» գործարանների գործարկման և զարգացման ծրագրերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, և դրանցով շահագրգիռ են նաև կառույցի անդամ-երկրները։
«Հակաճգնաժամային հիմնադրամում ներկայացրել ենք նոր նախագիծ` «Հյուսիս-հարավ» երկաթուղային ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Դա մեծ ծրագիր է, որի իրականացման համար Հայաստանի կառավարությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել։ Դա խոշոր նախագիծ է, որը կրում է սոցիալական և տնտեսական բնույթ, և ունի կարևոր քաղաքական նշանակություն»
,- նշել է Տիգրան Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի ԵվրԱզԷՍ-ում` հաշվի առնելով նաև, որ Հայաստանի երկաթգծերը գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղիների» հսկողության ներքո։
Վարչապետը տեղեկացրել է, որ ՌԴ-ի հետ համատեղ Հայաստանում բացվել է բարձր տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն, որը սկսել է գործել վերջերս։ «Հույս ունեմ, որ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ԱՊՀ երկրները կարող են քննարկել նախագծերի իրականացման ընթացքը և հակաճգնաժամային միջոցառումների իրագործման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը` հիշեցնելով, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանն արդեն իսկ որոշում է կայացրել քառասուն միլիոն դրամի հումանիտար օգնություն հատկացնել Տաջիկստանին։
Հանդիպումը եզրափակվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից տրված աշխատանքային ճաշով։
Այսօր տեղի կունանա նաև Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ