Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 մայիսի 2010

Պետական բարձրաստիճան այրերը եղել են Արտաշատի պահածոների գործարանում


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և գործարարների հետ ներկա է գտնվել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում մրգերի վերամշակման նոր հոսքագծի բացմանը։
Վարչապետը և ԱԺ նախագահը շրջել են Արտաշատի պահածոների գործարանում, ծանոթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացված ապրանքատեսակներին։
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկաներին և մասնավորապես նշել. «Նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարավորություններ և էապես ավելացնելու է գյուղատնտեսությունից ներկրվող ապրանքների ծավալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գյուղատնտեսության զարգացման համար։ Ուրախ եմ, որ կառավարության օպերատիվ շտաբը, որը քննարկում էր այս նախագիծը և ձեռնարկությունում ստեղծված իրավիճակը ճգնաժամի ժամանակ, ճիշտ ռազմավարություն ընտրեց, ինչն արժանացավ ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ Ազգային Ժողովի նախագահի, ե՛ւ կառավարության հավանությանը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության սպառողն ըստ արժանվույն կգնահատի կատարված ներդրումները»։
Այնուհետև գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարները շրջել են «Ամառ է» հյութերի ավտոմատացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրամասում։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ