Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 ապրիլի 2010

Տնտեսական խորացող փոխհարաբերություններ Թուրքմենստանի հետ


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խըդըր Սապարլիևին։ Կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Վարչապետը ներկա է գտնվել նիստի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են։ Դրանք հիմնված են ավանդույթների վրա, որոնք մենք պարտավոր ենք պահպանել, զարգացնել և խորացնել։ Դրան նպաստում է նաև միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում ենք Երևանում, ինչպես նաև այսօրվա ցուցահանդեսի բացումը։ Դա հնարավորություն է, որպեսզի հայ սպառողը ևս ծանոթանա այն ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում և որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները։ Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով, և նկատվում է կայուն աճ, հատկապես թեթև և տեքստիլ արդյունաբերությունում մեծ ներդրումներ և ժամանակակից գործարաններ։ Այդ փորձն, իհարկե, հետաքրքիր է մեզ համար։ Նաև շատ կարևոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկությունները։ Այստեղ փոխադարձ շահագրգռվածություն կա։ Մենք պարոն Սապարալիևի հետ քննարկել ենք հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Արձանագրեցինք նաև, որ ակնհայտ է, որ բարիդրացիական քաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր երկրների միջև, պահանջում են նաև տնտեսական հիմք, տնտեսական ամրապնդում։ Այստեղ գոյություն ունի բավականին լուրջ չօգտագործված ներուժ, և մեր կառավարությունները պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջև խորանան և ընդլայնվեն։ Դրա վառ վկայությունն այսօրվա ցուցահանդեսն է, որտեղ կարելի է տեսնել ապրանքների մի ամբողջ հավաքածու, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Հայաստանի կառավարության անունից ևս մեկ անգամ ողջունում եմ մեր գործընկերներին Հայաստանում և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Վստահ եմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, կնպաստեն մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»։
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով և ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակներին։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ