Պաշտոնական լրահոս

Երեքշաբթի, 9 Փետրվար 2010

Վարչապետը ծաղիկներ է դրել պանթեոնում` Վահան Տերյանի ծննդյան օրվա առթիվ


Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել մեծանուն բանաստեղծի հուշաքարին։
Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը։ Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը։ Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրեր բանաստեղծի ծննդավայրում եւ Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի հրատարակում, «Գրական թերթի» հոբելյանական համարի թողարկում, հայ նկարիչների եւ գրականության ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթներ, «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, Վ. Տերյանի անվան կրթաթոշակի սահմանում, նամականիշի թողարկում եւ այլն։

 

 2010
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Արխիվ