ուրբաթ, 23 մայիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը 2002-2003թթ. ուսումնական տարվա շրջանավարտներին
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ, նաև՝ ձեր ուսուցիչներին ու ծնողներին, այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու և ստացած գիտելիքներով ձեր կյանքում նոր Էջ բացելու առթիվ: Համոզված եմ, որ իբրև ազատ ու անկախ Հայաստանում մեծացող սերունդ, դուք կյանք եք մտնում առավել անկաշկանդ մտածողությամբ, մեր անցած հերոսական մաքառումների քաջ գիտակցումով, ու պետության քաղաքացի լինելու պատասխանատվության զգացումով: Կրթված սերունդը միայն կարող Է լինել մեր երկրի հզորացման ու բարգավաճման երաշխիքը: Դուք այդ հնարավորություններն ու կարողություններն ունեք: Ես հավատում եմ մեր պետության ապագային, որի կերտողը դուք եք լինելու: Վստահ եմ, որ կկարողանաք արժանապատվորեն ապրել, սեփական ուժերով հարթել ձեր ուղին: Բարի երթ ձեզ՝ ձեր ինքնուրույն կյանքում և հաջողություններ՝ նպատակների իրականացման ճանապահին: