հինգշաբթի, 22 մայիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 79-րդ տարեդարձի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Ինձ համար անչափ հաճելի է մեծագույն երախտիքի խոսքեր ուղղել Ձեզ՝ տասնամյակներ ի վեր համաշխարհային երգարվեստը հայկական նրբերանգներով հարստացնելու և ամբողջ աշխարհին հայի հոգևոր կերտվածքը յուրովի ներկայացնելու համար: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում Դուք ոչ միայն կարողացել եք անջնջելի հետք թողնել ֆրանսիական շանսոնի փառավոր պատմության մեջ, այլև մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քաջառողջություն, անսպառ ներշնչանք և նորանոր ստեղծագործական հաջողությունների բազում տարիներ է մաղթել աշխարհահռչակ երգչին: