Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 մայիսի 2003

Ս.թ. մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003 թվականի ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես` հաստատվեց «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հայաստանյան մասնա֊ճյուղի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանում իրականացվող «Պայքար պալարախտի դեմ» ծրագիրը, որով նախատեսվում է 2003 թ. ընթացքում դեղորայքի, բժշկական պարագաների և լաբորատոր նյութերի ներմուծում։ Քննարկվեց և հաստատվեց «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակա֊կան բարեգործական կազմակերպության կողմից 2003-2004 թթ. ընթացքում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վիրավոր ազատամարտիկներին, երկրապահ կամավորականներին դեղորայքի բաշխումը, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների մատուցումը Գյումրու անապահով ընտանիքներին։ Նիստում քննարկվեցին և հաստատվեցին Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Մանկատների նախկին սաների ընտանիքների ֆինանսավորում» և «Տաթև» մանկական երգչախմբի ֆինանսավորում» ծրագրերը, ինչպես նաև ՀՀ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի կողմից 2003 թվականին իրականացվող ծրագիրը, որի նպատակը ՈՒԳԿ-ի շենքի բարեկարգումն է։ Քննարկվեցին նաև 7 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի և նախկինում հաստատված ծրագրերի համար զգալի նշանակություն ունեցող գործարքների մասին հարցեր:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ