Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին։
Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իտալական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Իտալիայի հետ ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում առավել զարգացման և ամրապնդման լավ հեռանկարներ ունեն։
Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում։
Բրունո Սկապինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների առևտրատնտեսական ներուժի օգտագործման մեծ հնարավորություններ կան հատկապես մասնավոր հատվածում։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Բրունո Սկապինիին` դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ