Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի կազմակերպությունների և ծրագրերի ղեկավարներ։
ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը, ի դեմս Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Կոնսուելո Վիդալի, ստորագրել են համագործակցության ծրագիր, որը ներկայացնում է մոտակա 6 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ռազմավարական ուղղությունները։ 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը (ՄԱԿԶԱԾ) մշակվել է ՀՀ Կայուն զարգացման ծրագրում տեղ գտած ազգային զարգացման հիմնական առաջնայնություններին համահունչ` հաշվի առնելով նաև առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը։
72 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող համագործակցության ծրագիրը, որ հայտնի է նաև որպես Միավորված ազգերի կազմակերպության զարգացման աջակցության ծրագիր, անդրադառնալու է աղքատության նվազեցման, ժողովրդավարական կառավարման, հիմնական սոցիալական ծառայությունների, շրջակա միջավայրի կառավարման և աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին։
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի համատեղ մամուլի ասուլիսը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեությունը, նշել է, որ իրականացվող ծրագրերը համահունչ են կառավարության ծրագրերի տրամաբանությանն ու բովանդակությանը։ Առաջին ուղղությունը կայուն, ինքնահարատ զարգացմանն ուղղված ծրագրերն են և այդ միջոցների մի մասն ուղղվելու է հենց կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը։ Այնուհետև հիմնական սոցիալական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման խնդիրն է, ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը և տարածումը ՀՀ-ում, շրջակա միջավայրի և աղետների ռիսկերի նվազեցումը։
«Չափազանց կարևոր է, որ ՄԱԿ-ի ծրագրերը ուշադրություն են դարձնում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը մարզերում, համայնքներում, և համայնքային զարգացման ծրագրերը կարևոր տեղ ունեն 2010-2015թթ. համագործակցության շրջանակում։ Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք ներառված են այս ծրագրերում և մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը էական աջակցություն կլինի Հայաստանի տնտեսական կայուն զարգացման համար»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, շնորհակալություն հայտնելով ՄԱԶԾ-Հայաստան գերազանց գործակցության համար, նշել է, որ համագործակցության նոր ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ խորհրդակցությունների արդյունքում, և նպատակ ունի Հայաստան բերել միջազգային չափանիշներ, լավագույն փորձ, տեխնիկական և ֆինանսական միջոցներ` ազգային կարողություննները խթանելու և զարգացնելու համար։
Ծրագրի իրականացման գործընթացը կվերահսկվի համատեղ` Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի համակարգի կողմից։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ