Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 ապրիլի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Քամալ Խարազիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, նշելով, որ ևրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ երկու երկրների գործադրած ջանքերը նոր հնարավորություններ են բացում դրանց հետագա զարգացման համար: Նա կարևորել է Իրանի հետ Հայաստանի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ քաղաքական հարաբերությունների խթանումը, մասնավորապես օրինակելի համարելով Հայաստան-Իրան-Հունաստան գործակցությունը: Միաժամանակ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը դեռևս ետ է մնում քաղաքական հարաբերություների մակարդակից և Հայաստանի կառավարությունը անում է ամեն հնարավորը այդ բացը լրացնելու համար: Ըստ նրա, այսօր արդեն լավ նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Քամալ Խարազիի այցը Հայաստան, նոր խթան կհանդիսանա այդ գործընթացի արագացմանը: Իրանի արտաքին գործերի նախարարը, կարևոր համարելով Հայաստանի ներքին կայունությունը, հույս է հայտնել, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները ևս բարեհաջող ընթացք կունենան: Նա նշել է, որ Իրանը՝ լինելով կայուն պետություն, շահագրգռված է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության պահպանմամբ և անվտանգության երաշխիքների ապահովմամբ: Համաձայնելով Հայաստանի և Իրանի տնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ վարչապետի տեսակետին, պարոն Խարազին ընդգծել է, որ իրանական կողմը ևս պատրաստակամ է առավել գործնական քայլեր կատարելու այդ ուղղությամբ: Նա նշել է, մասնավորապես, Քաջարանի թունելի, Իրան-Հայաստան գազատարի, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունների, էլեկտրաէներգիայի փոխանակման և բեռնափոխադրումների ոլորտներում համատեղ աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը: Ըստ արտգործնախարարի, իրանական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Արտաքին ներդրումային ընկերությունը, պատրաստակամություն են հայտնում ավելի մեծ ներդրումներ կատարելու Հայաստանում: Նպաստավոր պայմանների առկայության դեպքում, նախարարի կարծիքով, միանգամայն իրական կլինի նաև իրանական ընկերությունների մասնակցությունը Իրանի կողմից Հայաստանին տրամադրված վարկային միջոցներով մի շարք ծրագրերի ու նախագծերի իրականացմանը: Հանդիպման ժամանակ պարոն Խարազին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել հարմար ժամկետում պաշտոնական այցով Իրան այցելելու ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամմադ Արեֆի հրավերը:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ