Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 28 ապրիլի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոբլին: Ողջունելով միջազգային այդ ազդեցիկ կազմակերպության ղեկավարի առաջին այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է, որ դա, ըստ էության, Հայաստանի ոստիկանության, բոլոր իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության գնահատման ու համագործակցության վկայությունն է: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի ոստիկանությունը ահաբեկչության, թմրաբիզնեսի դեմ պայքարում, բնակչության ապօրինի միգրացիայի հետևանքով ծագող խնդիրների լուծման և այլ ոլորտներում ակտիվորեն գործակցում է ինչպես ԱՊՀ, այնպես էլ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների ներքին գործերի մարմինների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ: Ու թեև, ըստ նրա, Հայաստանում քրեական հանցագործությունների պատկերը վտանգավոր չափեր չունի, սակայն կառավարությունն ամեն ջանք գործադրում է դրանց տարածումը կանխարգելելու համար: Միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում կարևորելով Ինտերպոլի համակարգող դերը, վարչապետը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը կնպաստի այդ կազմակերպության հետ մեր երկրի համագործակցության հետագա խորացմանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղար պարոն Քեննեթ Նոբլը իր հերթին բարձր գնահատական է տվել Հայաստանի իրավապահ մարմինների, ոստիկանության, նրա առանձին կառույցների աշխատանքին: Նա տեղեկացրել է, որ դա հնարավորություն է ընձեռել Նորվեգիայի կառավարության կողմից Հայաստանին 100 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրելու համաձայնության ձեռքբերմանը, որն ամբողջովին ուղղվելու է Հայաստանի ոստիկանության տեխնիկական վերազինմանը: Նոր համակարգի ներդրման դեպքում, ըստ պարոն Նոբլի, Ինտերպոլի 151 անդամների մեջ Հայաստանը կդառնա ժամանակակից բարձրորակ սարքավորումներով հագեցած համակարգ ունեցող 50-րդ երկիրը, ինչը մեծապես կնպաստի ոստիկանության կառույցների կատարելագործմանը, երկրի ներքին անվտանգության ապահովմանը: Գլխավոր քարտուղարը հավաստել է նաև, որ համատեղ ծրագրերի ֆինանսավորումը Ինտերպոլի կողմից կշարունակվի նաև հետագայում:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ