Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հուլիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։
Քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցում» և «ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի միջնակարգ դպրոցների մասնակի կահավորում» ծրագրերը։ Հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Արագացված անգլերենի դասընթացներ միաբանների համար», «Գայանե վանքի տարածքում գտնվող քարոզչական կենտրոնի մանկատան վերակառուցման և նորոգման շինարարական աշխատանքներ», «Հաղարծին վանքային համալիրի վանատան կառուցում», ինչպես նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգայյին բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Եղվարդ համայնքի մանկական խաղահրապարակի կառուցում և կահավորում խաղասարքերով» ծրագրերը։
Նիստում հավանություն է տրվել «Պատմոս-Արարատ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ցերեկային վերականգնողական կենտրոն», «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի Առափի գյուղի դպրոցի վերանորոգում» և «Առաջին բուժօգնության ավտոմեքենա Հայկական Կարիտասի սոցիալ-առողջապահական ծրագրերի համար» ծրագրերին։ Քննարկվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճուղի կողմից 2009-2010թթ. իրականացվող ծրագիրը, որի նպատակն է սատարել առաջադեմ և բարենպաստ կրթական միջավայրի զարգացմանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ