Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունիսի 2009

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ագարակում վարչապետը նախ հանդիպել և զրուցել է բնակչության հետ, ծանոթացել հուզող հարցերին, ապա խորհրդակցություն անցկացրել գործարանի ղեկավարության հետ։
Խորհրդակցության ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ կոմբինատին հատկացվում է 14 մլն դոլար վարկ, ինչը երկարաժամկետ աշխատանքային հնարավորություն կստեղծի։ Դա, ըստ նրա, կարևոր է երկու տեսանկյունից` տնտեսական և սոցիալական։ Տնտեսական առումով կարևոր է, որ տրամադրված վարկն ուղղվի նոր սարքավորումների ձեռքբերմանը և արտադրողականության ավելացմանը։ Ինչ վերաբերում է հարցի սոցիալական կողմին, ապա քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին, որ կոմբինատն աշխատավարձի պարտք է կուտակել։ «Կոմբինատի ղեկավարությունը մեզ հավաստիացրեց, որ այսուհետ վարկի տրամադրումից հետո աշխատավարձի գծով երբևէ պարտքեր չեն կուտակվի։ Երկրորդ` այն մեքենա-սարքավորումները, որ նրանք ձեռք են բերելու, հնարավորություն կընձեռեն գործարանի արտադրողականությունը բարձրացնել և այն երկարաժամկետ առումով դարձնել մրցունակ»,- ասել է ՀՀ վարչապետը։ Նա նաև նշել է, որ կառավարությունը գործարանի հետ ունեցել է ճգնաժամի ազղդեցության ներքո աշխատողների քանակը 900-ից պակաս չլինելու պայմանավորվածություն։ Այսօր տնօրինությունը վերահաստատել է այդ պայմանավորվածությունը։ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` տրամադրվող վարկով գործարանն ամբողջապես կմարի ունեցած պարտքը։ Տնօրինությունը խոստացել է, որ մայիս-հունիս ամիսների պարտքը ամբողջությամբ կմարվի առաջիկայում։ Գործարանն իր աշխատանքը կվերսկսի հուլիսի 1-ից։
«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ներին կառավարությունը հատկացնում է յուրաքանչյուրին 15 մլն դոլարի չափով վարկ։ Վարչապետը նշել է, վարկը կուղղվի այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արտահանման ծավալների ավելացմանը, կնվազեցնեն արտադրանքի ինքնարժեքը։ Եվ քանի որ վարկը տրամադրելու համար որպես գրավ վերցվելու են գործարանի արտադրական հզորությունները և դրանով ձեռքբերվելիք սարքավորումները, ապա պետությունը երաշխավորված է, որ գումարները կվերադարձվեն։ «Դա նշանակում է, որ մենք առաջին հերթին ապահովագրում ենք մեր ֆինանսական միջոցները կորուստներից և, մյուս կողմից, ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որ վարկ ստացած ձեռնարկությունները ճգնաժամի պայմաններում չկորցնեն մրցունակությունը և էապես ավելացնեն արտահանման կարողությունները»,-ասել է վարչապետը։

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ